ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Քննարկվում են համայնքների գլխավոր հատակագծերը

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի նախագծերի քննարկումը:
Խորհուրդը քննարկել է
1. Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
2. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
3. Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
4. Կոտայքի մարզի Կապուտան գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
5. Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը,
6. Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
7. Այլ Հարցեր:
Հանձնաժողովի անդամները հավանություն են տվել Արմավիրի մարզի Մերձավան, Կոտայքի մարզի Քանաքեռավան եւ Կապուտան գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի եզրակացություններին, իսկ համայնքների ղեկավարներին առաջարկվել է նախագծերը ներկայացնել ավագանու հաստատմանը:
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախագծի քննարկումից հետո որոշվել է քննարկումը հետաձգել` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն ներկայացնել նախագծի լրամշակված տարբերակը, որում արտահայտված կլինի <<Անտառամուտ>> բազալտի հանքավայրը եւ լրամշակել:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք եւ Լճաշեն գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերի քննարկումից հետո որոշվել է նախագծերի քննարկումը հետաձգել` առանձնացնել <<Սեւան>> ազգային պարկի uահմանից դուրu` դեպի ցամաք, մինչեւ 500 մետր լայնությամբ շերտն ընդգրկող տարածքներում ռեկրեացիոն գործառույթների զարգացման նպատակով երրորդ ենթագոտի: