ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


17.02.2016

Սկսվել են «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինաշխատանքները

2016 թվականի փետրվարի սկզբից Աբովյան պուրակի տարածքում սկսվել են «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքները։


2015 թվականի դեկտեմբերին` աշխատանքների ձեռքբերման նպատակով, գնման ընթացակարգի հրավերը օրենքով սահմանված կարգով հրապարակվել է www.gnumner.am ինտերնետային կայքում։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Հորիզոն 95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին կնքվել է պայմանագիր՝ 470 332 224 ՀՀ դրամ արժեքով։


Տեղեկացնենք, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքր կազմել է 470 345 670 ՀՀ դրամ։ Ընդ որում, 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 067 700, իսկ 2016 թվականին՝ 98 200 000 ՀՀ դրամ։


Ի դեպ, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի նախագիծը հեղինակել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: