ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.02.2016

Ներկայացվել են քաղաքաշինության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:


ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ և սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը: Անցած տարի ներկայացվել է Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագիրը, որին հաջորդել է բանակցային գործընթացը՝ մի շարք օտարերկրյա ներդրողների հետ: Ըստ նախարարի՝ շինարարության ոլորտում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը նպաստել է նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:

Նախարարի տեղեկացմամբ, կառավարության պահուuտային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում Ծրագրի շահառու ճանաչված 14 ընտանիքի՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր, իսկ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 104 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, ապա այդ նպատակով Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման, ինչպես նաև 33 ընտանիքների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվել են 2016 թվականի պետական բյուջեով:


Վարչապետին զեկուցվել է, որ քաղաքաշինության նախարարությունն անցած տարի հավաքագրել և ամփոփել է հանրապետության մարզերում առկա կիսակառույց օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն. ըստ այդմ՝ հանրապետության մարզերում առկա են 230 կիսակառույց օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքների վերսկսման, օգտագործման կամ քանդման խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է իրականացնել կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ: Ներկայումս սահմանված կարգով ամբողջովին իրականացվել են կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունների հանձնման-ընդունման աշխատանքները: Նախարարության կողմից մշակվել և կառավարության աշխատակազմ է ներկայացվել բազմաբնակարան շենքերի ոչ բնակելի տարածքների (տանիք, նկուղ) վերակառուցման, նորոգման ուղղությամբ համակարգված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:


Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ 2016 թվականին լուրջ մարտահրավերներ կան ոլորտի համար, ուստի պետք է հետամուտ լինել բոլոր նեդրումային ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ թեև անցած տարի շինարարության ոլորտում արձանագրվել է աճ, այդուհանդերձ այն բավարար չէ: Գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է կատարել ոչ ստանդարտ, համարձակ, բայց հիմնավորված որոշումներ: