ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


04.02.2016

Շենքը կներառվի <<ՀԻն Երևան>> ծրագրում

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ. Պողոսյանի հարցին, անդրադարձել է դեռևս 2007 թ-ին կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված  Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով. «Արամի 30 շենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն ու այն պահպանելու մեծ ցանկությունը հաշվի առնելով (նկատենք, որ բոլոր գլխավոր հատակագծերով այդ շենքը պիտի տվյալ հատվածից հանվեր՝ ապահովելով Արամի փողոցի լայնացումը) արդեն իսկ դիմել եմ «Հին Երևան» ծրագիրի ճարտարապետ Լևոն Վարդանյանին` շենքը տվյալ  ծրագրում ներառելոււ հարցով»:

Տեղեկացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Շարունակվում են նախագծման աշխատանքները: Մի հատվածում սկսվել են հողային աշխատանքներ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ են կատարվում 2.5 հա տարածքի իրացման մասով: