ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.02.2016

Քաղաքաշինության նախարարն ընդունել է ԻԻՀ նոր դեսպանին

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներ Հայաստանն ու Իրանը հետայսու ավելի արդյունավետ կշարունակեն համագործակցել քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում:

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության կարևորությունը և շարունակականությունը: Նա նշել է, որ Իրանը հատկապես փորձառություն ունի բազմաբնակարան սեյսմակայուն շենքերի, ինչպես նաև՝ անհատական բնակելի տների կառուցման առումով՝ այս համատեքստում համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Նա միաժամանակ շեշտել է, որ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի արդյունքում երկու երկրների միջև կմեծանա ապրանքաշրջանառությունը, իսկ զբոսաշրջությունն առավել կաշխուժանա:

Հայաստանի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը անդրադարձել է հանրապետությունում և մայրաքաղաք Երևանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն ավելի կոնկրետ կարելի է խոսել համատեղ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի մասին՝ այդ շրջանակում դիտարկելով նաև հայկական և իրանական քաղաքաշինական շերտերը պահպանելու թեման:

Հանդիպման ավարտին, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն հայտնելով ՀՀ քաղաքաշինության նախարարին ընդունելության համար, հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: