ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.01.2016

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համակարգը համալրվելու և պարզեցվելու է

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016 թվականի ընթացքում նախատեսում է համալրել համայնքներում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի համակարգը, դրա մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման նոր լծակների ամրագրման միջոցով:

Նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժետությունը պայմանավորված է համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորման, դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման անհրաժեշտությամբ: Համայնքների զգալի մեծամասնությունն ապահովված չէ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, ինչի հետևանքով բազմաթիվ համայնքներում կառուցապատումը կրում է չկանոնակարգված բնույթ, ինչն էլ իր հերթին սուբյեկտիվ որոշումների ընդունման հնարավորություն է ստեղծում: Ծրագրի իրականացումը կպարզեցնի և կօպտիմալացնի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:

Ծրագրի շրջանակում ակնկալվում է ապահովել համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի առկայությունը` կիրառելով նաև միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակման շրջանակներում խնդրո առարկա հարցերի լուծման հնարավորությունը, կանոնակարգել մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների խմբերի համար գլխավոր հատակագծերի և պարզեցված գոտիավորման նախագծերի (հողօգտագործման ու կառուցապատման կանոնների) մշակման ու հաստատման գործառույթները, մեկ ընդհանուր` համակցված միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթում դրանք ամփոփելու միջոցով:

Տարածական պլանավորման նոր լծակների կիրառումն էապես կնվազեցնի նշված փաստաթղթերի մշակման համար համայնքների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, ինչը ևս խթան կհանդիսանա ՀՀ համայնքները տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու հիմնախնդրի արդյունավետ լուծմանը: