ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.01.2016

Պետմրցանակով սահմանված գումարը՝ Գյումրիի անօթևաններին

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2015 թ. պետական  մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում 2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի են արժանացել ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանը  և շինարար, «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Ախոյանը`  Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարական վարչական նոր համալիրի համար:

Նարեկ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ համալիրի գաղափարական հիմքում  անկախության շեշտադրումն է եղել. «Ցանկացել ենք ստեղծել կառույց, որ լինելով նոր ու ժամանակակից՝ միաժամանակ համահունչ և հավատարիմ լինի հայկական մտածելակերպին, լեզվին, ավանդույթներն, hամայն հայության մայրաքաղաք Երևանին… Այդ նպատակով հատուկ շեշտադրել ենք բաց գույնը՝ կառույցն իրականացնելով հայկական ճերմակ տեղական քարով»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն  իր՝ պետական մրցանակով սահմանված գումարը` 1 մլն 667 հազար դրամ, կփոխանցի «Շիրակ» կենտրոն Հ/Կ-ին՝  որպես աջակցություն հասարակական կազմակերպության կողմից Գյումրիի անապահով ընտանիքների համար իրականացվող ծրագրերի: