ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


30.12.2015

Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները այցելել են զորամաս

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները՝  փոխնախարար Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ երեկ այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել և ամանորյա նվերներ հանձնել զինվորներին:

Շնորհավորելով զինվորներին՝ Արմեն Ղուլարյանը մաղթել է նրանց  անվտանգ ծառայություն,  արիություն և ամուր կամք: Իր խոսքում Ա. Ղուլարյանը նշել է, որ նրանց մշտական զգոնության շնորհիվ է, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունները  կանխվում են և մեր սահմանն անսասան է մնում:

Հերթական անգամ այցելելով ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝  նախարարության պատվիրակությունը զորամասի գնդի հրամանատարի հետ մասնակցել են  զորաշարին, զրուցել զինվորների հետ, եղել  զորանոցում, ճաշարանում՝ ծանոթանալով նրանց կեցության և կենցաղի մանրամասներին:

Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը նախարարի և քաղաքաշինության նախարարության անունից հայոց ազգային բանակին, մեր զինվորներին հետագա տարիներին ևս աջակցելու և օգնելու պատրաստակամություն են հայտնել՝ զինվորի հանդեպ մշտական ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը: