28.12.2015
Բացվեց Թամանյանի ձեռագրերի ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է <<Ալեքսանդր Թամանյանի նամականին>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Հայ նոր ճարտարապետության հիմնադիր ճարտարապետի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները:
Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս և այցելուներին հնարավորություն կընձեռնի մոտիկից ծանոթանալ 20-րդ դարասկզբի մեծ հայի հետ:
