ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


25.12.2015

ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թվականի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

1. Քաղաքաշինական ծրագրեր


*ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքերի համալիրի պաշտոնական բացումը նախապես սահմանված ժամկետում: Մինչև 2016 թ. փետրվարի 26-ը 5 նախարարություններ՝ ԱԳՆ, արդարադատության, կրթության, մշակույթի և սփյուռքի` կտեղափոխվեն նոր համալիր:
*Հին Երևան
2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Սեպտեմբերից տարածքում սկսվել է իրացման գործընթացը:

*Ջերմուկում՝ HAYATT PLACE հյուրանոցային համալիրի բացում:

*Ջերմուկում` «Արփայի կիրճ»` հանգստի գոտու ծրագրի իրականացում:

*Երևանում Հանրապետության փողոցում ՀԲԸՄ գրասենյակի շենքի բացում:
Ֆիրդուսի կամ 33-րդ թաղամասի ներդրումային-քաղաքաշինական ծրագրի ներկայացում, որին հաջորդել է բանակցային գործընթացը՝ մի շարք օտարերկրյա ներդրողների հետ:

*Գորիսում` «Խելացի քաղաք»՝ պիլոտային ծրագրի իրականացում` միջազգային չափանիշներին և ազգային ճարտարապետական դպրոցի ավանդույթներին համահունչ:

2. Քաղաքաշինության նախարարության շարունակական ծրագրային գործունեություն
Աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիր.
Ծրագիրն արդեն մոտեցել է ավարտական փուլին, քանի որ ծրագրի շահառու է ճանաչված 5363 ընտանիքից 4398 ընտանիքի (կամ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների թվի 82%-ի) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2014 թթ. ընթացքում, որոնցից 605 ընտանիքինը՝ ֆինանսական աջակցության հատկացմամբ, իսկ 3793 ընտանիքինը՝ Ծրագրի շրջանակներում բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ:
2015 թվականի դրությամբ դեռևս լուծված չէին Ծրագրի շահառու ճանաչված  965 ընտանիքի (կամ ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների թվի 18%-ի) բնակարանային խնդիր, որոնցից՝
- 43 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N1363-Ն որոշմամբ արդեն իսկ համապատասխան ֆինանսական միջոցներ են հատկացվել ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններին.
- մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով արդեն իսկ միջոցներ են նախատեսվել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով.
Մնացած 635 ընտանիքի բնակարանային խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2016-2017 թթ. ընթացքում:
2015 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր ամիսը, որին զուգահեռաբար մեկնարկել է նաև շենքերից բնակարան ստացած ընտանիքների հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը:  
Չնայած գործընթացի ուշ մեկնարկին, 2015 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ արդեն իսկ կնքվել են 1002 բնակարանի նվիրատվության պայմանագիր (կամ բնակարանների 57%-ից ավելին): Ընդ որում, պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են այդ ուղղությամբ ՀՀ պետական տարեկան բյուջեներից հատկացված միջոցների հաշվին:
Ինչ վերաբերում է բնակարանը ստանալուց հետո մահացած անձանց, ապա         ՀՀ կառավարության կողմից 2015 թվականի օգոստոսի 6-ին ընդունվեց N 893-Ա որոշումը, որով 2012 թվականին Գյումրի քաղաքում կառուցված թվով 38 շենքերից բնակարան ստացած և գույքի տիրապետումը ստանձնած անձանց մահվան դեպքում (եթե բնակարանը ստացել է մեկ անձով, կամ եթե բնակարան ստացած բոլոր անձինք մահացել են) նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրի կնքման նվիրառուի իրավունքը վերապահվեց մահացածի ժառանգությունն ընդունած ժառանգներին: Այսինքն, բնակարանի նվիրատվության պայմանագրերը կնքվում են մահացած անձի ժառանգի (ժառանգների) հետ: 2015 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ Սպիտակ քաղաքում 2010 թվականին կառուցված Ծրագրի շահառու ճանաչված անձանց հատկացված 199 բնակելի տնից (բնակելի տների բաշխումից հետո 5 տարվա ընթացքում) կնքվել է 126 բնակելի տան նվիրատվության պայմանագիր (63.3%), Գյումրի քաղաքում 2010 թվականին Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացված 1037 բնակարանից (բնակարանների բաշխումից հետո 5 տարվա ընթացքում) կնքվել է 907-ի (87.5%) նվիրատվության պայմանագիր, իսկ 2012 թվականին Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացված 1754 բնակարաններից 1002 բնակարանի (57.1%) նվիրատվության պայմանագիր:

3. Շինարարության և ինժեներատեխնիկական ոլորտ

Կրթամշակութային և մարզական օբյեկտներ
* Շինարարության ոլորտում 2015 թվականի ընթացքում կարևորվում է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը կնպաստի նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:
2015 թվականի ընթացքում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի փոփոխությունների արդյունքում գումարը դարձել է 7 157 547,4 հազար ՀՀ դրամ, որի պայմաններում կնքվել է 6 892 429.3 հազար ՀՀ դրամի պայմանագրեր` թվով 55 օբյեկտների համար, որից կատարվել են 6 638 439.0 հազար ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ, հետևյալ ծրագրերով` <Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն> ծախսային  - <Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն>  -<Մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն>  - <Առողջապահական օբյեկտների շինարարություն> - <Վարչական օբյեկտների հիմնանորոգում և կահավորում> -<Նախագծահետազոտական աշխատանքներ>
Մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվել են ավելի ծախսատար ու մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով իրականացված շինարարական ծրագրերի մոտեցումներն ու քաղաքականությունը և նախագծում հնարավորինս պակասեցրել նոր օբյեկտների քանակը, փոխարենը լուծելով երկար տարիներ ձգձգվող շարունակական աշխատանքները ավարտին հասցնելու խնդիրը:
Հավաքագրվել է պետական ու համայնքային սեփականության շուրջ 229 կիսակառույց օբյեկտ` ավելի քան 140000 քմ մակերեսով: Ներկա փուլում ընթանում է կիսակառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրման գործընթացի կազմակերպման աշխատանքները, որից հետո յուրաքանչյուր կառույցի համար տրվելու է հետագա շահագործման վերաբերյալ եզրակացություն:
Ակնկալվում է առաջիկա երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարանային ֆոնդ` մարզի տարբեր սոցիալական խմբերի շահառուներին տրամադրելու համար:

4. Օրենսդրական նոր նախաձեռնություններ
1. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում՝ Հայաստանի ճարտարապետների միավորման հետ համատեղ. Այն ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Նախագիծն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը:

2. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, որի կարևոր նպատակներից է «Փոքր կենտրոնի» գերուրբանիզացման միտումների կանխարգելումը` քաղաքաշինական, հողօգտագործման, ինչպես նաև ֆինանսական/տնտեսական լծակների կիրառմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների ներդրումային նախաձեռնություններն ուղղել դեպի Երևանի այլ տարածքներ: Այս օրենքի շրջանակում ներառվել է նաև կենտրոնի կիսակառույցների և մանսարդների հարցը:

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունումը ԱԺ կողմից:

4. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումը ԱԺ կողմից: Այն միտված է Հայաստանի քաղաքների և գյուղերի գլխավոր հատակագծերին աջակցելուն:

5. «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի նիստում: Այն նպատակաուղղված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի հետևողական բարելավմանը, կառուցապատման ընթացակարգերի հետագա կանոնակարգմանն ու պարզեցմանը:

6. «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ կարգավորվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացի հաջող ավարտ: Ծրագրի իրականացման արդյունքում առկա 266 բնակարանները բաշխվել են: Հավանական է նոր փուլի սկսումը:

7. «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում կատարված փոփոխությամբ ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման վերականգնում:
Քաղաքաշինական նախաձեռնություններ, մրցույթներ, ցուցահանդեսներ

* Միջոցառումներ ճարտարապետի միջազգային օրվա շրջանակում (այն սկսել ենք նշել 2014-ից)

* «Երևանյան ճարտարապետական Բիենալեի անցկացում, որը ավանդական է դառնում՝ կազմակերպվելով երկու տարին մեկ:

*«Տարվա նախագիծ և կառույց-2015» ամենամյա մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպում (2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը): Մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է` մրցույթին նախորդող տարվա ընթացքում ՀՀ տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ։

* Քաղաքաշինության նախարարություն - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015 թվականին մեկնարկել է «Հայկական տուն-Հայկական գյուղ» պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ:
Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ տարրերի (թոնիր, մառան և այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաև՝ կոնկրետ բնակավայրի կամ՝ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը:

* ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել և կիրառության մեջ է դրել բնակելի տների նախագծերի, բնակելի տների կառուցապատման էներգաարդյունավետ նախագծերի և փոքր ու միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքների օբյեկտների մշակված և փորձաքննություն անցած նախագծերի կատալոգները:
Այս նախագծերի ընտրությամբ կառուցապատողը կատարում է ժամանակի և ֆինանասական միջոցների խնայողություն, իսկ ՏԻՄ մարմիներից 3-օրյա ժամկետում ստանում է շինարարության թույլտվություն:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնություններ. Ցուցահանդեսներ, գրքերի հրատարակություններ և այլն
*Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվի (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութերի) ձեռքբերում, Երևանում՝ ճարտարապետության թանգարանում, ճարտարապետի օրվա միջոցառումների շրջանակում Պալյանների աշխատանքների ցուցահանդեսի բացում:

* Պոլսահայ-իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը (մարտի 15)՝ Իտալիայից Հայաստան ժամանած Լևոն Կյուրեղյանի թոռան՝ իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանի և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզայի մասնակցությամբ:

* Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմի հրատարակություն՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) և «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Գիրքը լինելով փաստական հսկայական նյութի հիման վրա՝ լուրջ դերակատարում ունի քարոզչական-տեղեկատվական առումով:

*Քաղաքաշինության նախարարություն-Վենետիկի Մխիթարյան միաբանություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովի անցկացումը Վենետիկ, Սուրբ Ղազար կղզում (մայիսի 10-13):
Ինչպես նաև՝ Մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների 3 սերունդների ստեղծագործությունները ներկայացնող «Վերապրածները» խորագրով ցուցահանդեսի բացում՝ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանի ցուցասրահում՝ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների կողմից:

*ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ Յոզեֆ Ստրժիգովսկու  «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գրքի հրատարակում:

5.Գերատեսչական պարգևներ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հիմնվել են`

*«Տրդատ Ճարտարապետ» ոսկե մեդալ՝ իրականացված լավագույն ճարտարապետական կառույցի համար, որին այս տարի առաջին անգամ ճարտարապետի օրվա առթիվ մի շարք  ճարտարապետներ արժանացան:

*«Մոմիկ Ճարտարապետ» ոսկե մեդալ՝ ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը նվիրված լավագույն գիտահետազոտական աշխատանքի, տպագիր հրատարակության համար, որին այս տարի առաջին անգամ ճարտարապետի օրվա առթիվ մի շարք ճարտարապետներ արժանացան:

*Երիտասարդ ճարտարապետների զբաղվածության խնդիրների լուծում:

10. Այցելություններ՝ ՀՀ մարզեր 
Հաշվետու շրջանում կատարվել են մի շարք մարզային այցելություններ`

*Շիրակի մարզ, Գյումրի, որտեղ ՀՀ քաղաքաշինության նախարարի, ոլորտի այլ պատասխանատուների անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ աղետի գոտու անօթևանների բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ:

*Տավուշի մարզ, Դիլիջան` իրականացվող քաղաքաշինական ծրագրերը և կառուցապատման առաջարկները տեղում դիտարկելու և քննարկելու նպատակով: Կարևորվում է Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը:

*Վայոց ձորի մարզ, Ջերմուկ` իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերի ընթացքն ու կառուցապատման նոր առաջարկները (մասնավորաբար` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող` Արփայի կիրճը որպես հանգստի գոտի վերակառուցելու ծրագիրը) դիտարկելու նպատակով:

*ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս՝ քննարկվել են քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում), Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ ՄԱԿ-ի «Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն» ծրագրին:

* ՀՀ Լոռու մարզ՝ Ալավերդի, Ախթալա և Սպիտակ` տեղում քննարկել են աղետի գոտում կատարված-կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ Լոռու մարզում իրականացվելիք ներդրումային-քաղաքաշինական ծրագրերը: Այցելություն նոր առողջապահական կենտրոնի շինարարություն:

11. Հ/Կ-ների հետ համագործակցություն

*Սերտ համագործակցություն մասնագիտական Հ/Կ-ների, Հայաստանի ճարտարապետների միության, Հայաստանի շինարարների միության հետ:

*Հ/Կ-ների և ԶԼՄ-ների կողմից բարձրացված թեմաներին արձագանքելով ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ գործընթաց է սկսվել հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն (տիկնիկային թատրոնի սանհանգույցի հարմարեցում): Այս համատեքստում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքում գործող մշակութային օջախներում: Տվյալների հավաքագրումից հետո դրանք համադրվել են խնդրով զբաղվող Հ/Կ-ների ունեցած տվյալների հետ:

*Հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր ձևավորելու և հարցին հիմնարար լուծում տալու նպատակով քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համագործակցությամբ համատեղ ծրագիր է մշակվել:
Արդյունքում` արդեն իսկ 2016 թվականի բյուջեում ներառվել է ՀՀ կառավարական տուն 3-ի հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց:
Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացման նպատակով նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվել և կազմվել է խոշորացված նախահաշիվ Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով: Նշված խնդրին լուծում տալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

12. Արտաքին կապեր, մասնակցություն` միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերին, մասնագիտական խորհրդատվություն

*2014 և 2015 թթ. (հոկտեմբերի 13-14 և ապրիլի 9-11) ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ Հաբիթաթի աջակցությամբ Երևանում «Քաղաքների պլանավորման, կայուն բնակարանային տնտեսության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով համաժողովի կազմակերպում` այնուհետև համաժողովի մասնակիցների հետ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը նվիրված քննարկումների անցկացում, «Խելացի քաղաքային լուծումներ անցումային և զարգացող եկրների համար (Smart city)» նախագծի ծրագրային առաջարկի մշակում:

*Հայաստան-ՄԱԿ համագործակցություն` «Հետ-Ռիո+20»` համաշխարհային գործընթացի շրջանակում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետության զարգացում հիմնական սկզբունքների կիրառմամբ:

* ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում` Լանդշաֆտային կոնվենցիա, տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների կոնֆերանս (CEMAT, UNEC և այլն) հանդիպումների, սեմինարների և պիլոտային ծրագրերի իրականացում:

* Համագործակցություն Գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»-երի փորձագիտական խմբի հետ դպրոցական շենքերի էներգախնայողություն-վերանորոգում ծրագրի շրջանակում:

*Մասնակցություն Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին` Հունաստանի Նաֆպլիոն քաղաք: Թեման` հանրային մասնակցությունը տարածական պլանավորման ոլորտում:

*Հաբիթաթ 3-րդ ազգային զեկույց-2016, Նյու-Յորք: ՀՀ ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքներ:

*ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարութան հետ համատեղ իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի համակարգման աշխատանքներ:

*2015 թվականին (մարտի 13) ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` մատչելի բնակարանային շինարարության, սոցիալական բնակարնային ֆոնդի ինստիտուտի ներդրման, բազմաբնակարան շենքերի շահագործման, սպասարկման, պահպանման, աղետների հետևանքով վնասված բնակարանային ֆոնդի բնակիչներին աջակցության տրամադրման և հետևանքների ազդեցության նվազեցման հարցերի շուրջ:

13. ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստերին քննարկված հարցեր

* ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի նիստում քննարկվել է Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի առաջարկը: Այդ համատեքստում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դիմել է Երևանի ավագանուն՝ հարցի քննարկման համար:

* Հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակումն ու ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանի հանձնարարությամբ՝ պատրաստվել է հանրապետության մարզերում արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար: Արդեն իսկ այդ համատեքստում հաշվառվել են Ջերմուկի հուշարձան հանդիսացող և այլ ուշագրավ շենքերը:

* Քննարկվել է Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ ճարտարապետների առաջարկությունները: