ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.12.2015

Հայաստանն ու Բելառուսը համագործակցության եզրեր շատ ունեն

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին՝ շնորհավորելով նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ:

Ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրային առաջնահերթությունները, նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Բելառուս համագործակցության հնարավորություններին՝ այդ առումով առանձնացնելով ինչպես ներդրումային խոշոր քաղաքաշինական ծրագրերի, այնպես էլ՝ շինարարության ոլորտը՝ սոցիալական բնակարանաշինության, դպրոցաշինական ծրագրերի իրականացման համատեքստում: Նա նշել է, որ Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի տեսակներով, որոնց կիրառմամբ կարելի է իրականացնել սեյսմակայուն և էներգախնայողունակ շինարարություն:

Դեսպան Ի. Նազարուկին անդրադարձել է Բելառուսի հաջողություններին շինարարական տեխնոլոգիաների և վերելակաշինության ոլորտում, անդրադառնալով նաև այդ բնագծում համագործակցության հնարավորություններին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցություն ծավալելու և գործնական հիմքի ներքո երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին վերստին շեշտելով հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների ակտիվացման, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման, ԵՏՄ շրջանակում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ: