ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Նոր բնակարաններ կարիքավորներին

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել եւ ՀՀ կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ, որը կարգավորում է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 եւ 13 բնակելի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը: Նախատեսվում է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցել 49 բնակարանով բնակելի շենքի եւ շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից հետո դրանք տրամադրել վթարային շենքի բնակիչներին:
Վթարային շենքը ենթակա է պարտադիր քանդման վարչական շենքի վերակառուցման աշխատանքների ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում:
Նախատեսվում է նաեւ վթարային շենքերով եւ շինություններով զբաղեցված հողատարածքը սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պետական սոցիալական ծրագրերի հետագա իրականացման նպատակով: