Եվրոպական Միության <<Ինոգեյթ>> ծրագրի փորձագետները քաղաքաշինության նախարարությունում
Նոյեմբերի 19-ին քաղաքաշինության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական Միության <<Ինոգեյթ>> ծրագրի փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի փորձագետների հետ համագործակցությամբ 2014 թվականին մշակված նախարարության հայտի հիման վրա իրականացման փուլում գտնվող` «Հայաստանի շինարարության և շենքերի ոլորտներում էներգետիկ աուդիտի և շենքերի սերտիֆիկացման համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում փորձագետներ Յենս Լաութսենը և Ալեքսանդր Անտոնենկոն ներկայացրերցել են ծրագրի ընթացքը, այդ թվում` Իռլանդիայում և Դանիայում շենքերի էներգետիկ սերտիֆիկացման համակարգի նկարագիրը և Հայաստանում դրա կիրառելիության հնարավորությունը:
Քննարկման արդյունքում առաջարկվեց ծրագրի շրջանակներում մշակել Հայաստանի համար կիրառելի շենքերի էներգետիկ աուդիտի և սերտիֆիկացման գործընթացների ճանապարհային քարտեզ` դրա իրականացման քայլերի հստակեցմամբ:
