ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Գործակցություն ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ

Բնակարանային տնտեսության եւ հողերի կառավարման բյուրոյի 2009 թվականի դեկտեմբերի 21-ի նիստը քննարկել եւ կարեւոր է համարել մատչելի, անվտանգ եւ էկոլոգիապես ապահով բնակարանների զարգացման քաղաքականության բարելավման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի <ԵՏՀ> տարածաշրջանում: 2010 թվականի սեպտեմբերին Ժնեւում կայացած Հողերի եւ բնակարանային տնտեսության կառավարման կոմիտեի 71-րդ նիստը որոշվել է մատչելի, անվտանգ եւ էկոլոգիապես ապահով բնակարանների հնարավոր իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի անհրաժեշտությունը, նպատակն ու մոտեցումները բացահայտելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:
Քաղաքաշինության նախարարությունը մասնակցել է աշխատանքային խմբի 3 հանդիպումներին եւ քննարկումներին: Աշխատանքային խմբի վերջին` 3-րդ հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 3-ին:
Աշխատանքային խումբը որոշել է 2012 թվականի աշնանը կայանալիք նիստին ներկայացնել կայուն բնակարանային տնտեսության կոնվենցիայի առավելությունները: Նախատեսվում է, որ տվյալ փաստաթուղթը նպատակաուղղված լինի ՄԱԿ ԵՏՀ-ի տարածաշրջանում բնակարանային տնտեսության կայունության բարելավմանը, ինչը եւ կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Հանդիպմանը քննարկվել է ՄԱԿ ԵՏՀ-ի Հողերի եւ բնակարանային տնտեսության կոմիտեի 72-րդ նիստին պայմանավորվածություն ձեռք բերված Հայաստանում <Մատչելի եւ էներգաարդյունավետ բնակարաններ> թեմայով տարածաշրջանային ուսումնական դասընթացներ անցկացնելու վերաբերյալ հարցը: