ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.11.2015

Բնապահպանական հարցեր` քաղաքաշինության նախարարությունում

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին, Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին և լիտվական <<August ir Ko>> կեղտաջրերի բիոլոգիական մաքրման տեխնոլոգիաներ մշակող ընկերության ղեկավար Ֆիլիոնիս Աուգըստին:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասը ողջունելով քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներին, նշել է, որ իրենց այցի նպատակը <<August ir Ko>> ընկերության գործունեությունը և ստացված դրական արդյունքները ներկայացնելն է / ինչն առավել հանգամանալի ներկայացրեց ընկերության ղեկավարը/ ու Հայաստանի Հանրապետության հետ նաև այդ համատեքստում համագործակցություն ծավալելն է:

Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանն իր հերթին ողջունելով հյուրերին, նշել է, որ տվյալ ոլորտը կարևորում է և այն կարծիքին է, որ կեղտաջրերի բիոլոգիական մաքրման տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ինչպես ամենուր, մեզանում նույնպես կա: Նա նշել է, որ այս հարցը կարելի է ներառել Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի թեմաների մեջ՝ հեռանկարում՝ Հայաստանի քաղաքներում և համայնքներում ևս գործնականում կիրառելով այդ տեխնոլոգիաները:

Կողմերը հրաժեշտ են տվել միմյանց՝ պայմանավորվելով հետագա համագործակցության շուրջ: