Կայացել է ինժեներատեխնիկական հանձնաժողովի 2015 թվականի անդրանիկ նիստը
Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ինժեներատեխնիկական հանձնաժողովի 2015 թվականի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամների զգալի մասը՝ հայտնի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ: Քննարկման օրակարգային հարցն է եղել ՀՀ-ում արտադրվող ամրանների արտադրությունը, դրանց ներկայացվող պահանջները:
<<Շինսերտիֆիկատ>> ՍՊ ընկերության ղեկավար Ալեքսանդր Վարդանյանը ներկայացնելով Հայաստանում մեկ ու կես տարի արտադրվող, սակայն դեռևս կիրառություն չունեցող ամրանները, նշել է, որ դրանք անցել են միջազգային նորմերով հաստատված 7 փորձարկումներից 6-ը և ամբողջությամբ բավարարում են ներկայացված պահանջներին: Նա նաև նշել է, որ ներկայացված ամրանները արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել շինարարների մոտ, որոնք ցանկանում են այն կիրառել գործնականում:
Ամրանները տեսականորեն ներկայացնելուց հետո կատարվել է լաբորատոր-գործնական փորձարկում:
Նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ներկաներին հայտնել է, որ տեսականորեն ծանոթանալով ամրանների բաղադրությանը և գործնականում տեսնելով ամրությունը` հնարավոր է կատարել եզրակացություններ դրանց հետագա շահագործման ու կիրառության ոլորտների վերաբերյալ:
Լաբորատոր փորձարկումներից հետո հարցուպատասխան է ծավալվել մասնագետների և ամրաններ արտադրող <<Շինսերտիֆիկատ>> ՍՊ ընկերության ներկայացուցիչների միջև:
