ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.10.2015

Երևանում բացվել է վաստակավոր շինարար Էդիկ Հակոբյանի հուշատախտակը

Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Կորյունի 5 հասցեում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ վաստակավոր շինարար, Էդիկ Հակոբյանի հուշատախտակը, ով վաստակավորի կոչում է ստացել դեռևս ԽՍՀՄ տարիներին:

Հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությանը ներկա են եղել պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Երևանի ավագանու անդամներ, շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, ընկերներ, մտերիմներ և այլոք:

Բացան խոսքով հանդես եկող գործընկերները՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը,  Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, Երևանշին ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը   բարձր գնահատելով Հակոբյանի մասնագիտական ու մարդկային որակները, գործի հանդեպ մեծ պատասխանատվությունը, նշել են, որ մեծ ու անգնահատելի է եղել խորհրդային տարիներին շինարարության ոլորտում նրա ունեցած վաստակն ու դերը:

Հուշատախտակի բացման պատիվը տրվել է վաստակավոր շինարար Էդիկ Հակոբյանի որդուն, ով ժառանգաբար նույն կոչման կրողն է՝ շինարար Սուրեն Հակոբյանին և  նրա որդիներին: