ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.10.2015

Ի հիշատակ արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածների

ՀՀ քաղաքաշինության նախարարը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նոր ղեկավար Կարոլին Դույեզին:
Տիկին Դույեզը նախարարին ներկայացրել է Հայաստանում իրենց գործունեության ուղղվածությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին աջակցության ցուցաբերումը, այդ թվում կարևորելով հատկապես՝ հոգեբանական աջակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածներին նվիրված հուշարձան կառուցելու մտահղացման ընթացքին, որն այսօր կյանքի է կոչվում Կարմիր Խաչի, Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության համատեղ ջանքերով:

Արդեն իսկ Երևանի ավագանին իր 2015 թ. մարտի 18-ի որոշմամբ համաձայնություն է տվել Երևանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող այգում արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված հուշարձան տեղադրելու համար։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է, ճարտարապետը՝ Արտավազդ Թարխանյանը: