ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.10.2015

Թեհրանում կայացել է <<Անվտանգ դպրոց>> ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպումը

Օրերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը աշխատանքային այցով մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած <<Անվտանգ դպրոց>> ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպմանը։
Փոխնախարարը հանդիպմանը հանդես է եկել <<Անվտանգ դպրոց>>-ին նվիրված թեմատիկ ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ դպրոցների և կրթական հաստատությունների սեյսմիկ անվտագության բարձրացման ուղղությամբ:

Ա. Ղուլարյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է ՀՀ կառավարության ընդունած՝ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման` 2015-2030 թվականների ծրագրային որոշմանը, ներկայացնելով, որ հիշյալ որոշման համատեքստում հաստատվել է հիմնանորոգման կամ ամբողջությամբ վերակառուցման ենթակա 350 դպրոցների ցանկը։

Փոխնախարարը մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվելով սեյսմիկ բարձր ռիսկային գոտում և կարևորելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, այն դասել է ՀՀ գերակա ծրագրերի շարքում, դրանց իրագործման համար համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել են ԻԻՀ-ում դպրոցների անվտանգության ուղղությամբ կիրառվող ամրացման, աղետների կառավարման և աշակերտների ուսուցման մեթոդները: Ներկայացվել են նաև ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջազգային ռազմավարության վերաբերյալ զեկույցներ։

Հանդիպման ավարտին առաջարկվել է ՀՀ-ում իրականացվող բոլոր դպրոցաշինական ծրագրերն ընգրկել մեկ ընդհանուր՝ <<Անվտանգ դպրոց>> խորագիրը կրող ծրագրի մեջ: