ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.10.2015

<<Տրդատ ճարտարապետ>> և <<Մոմիկ ճարտարապետ>> ոսկե մեդալներ՝ ճարտարապետի օրվա առթիվ

Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի է ունեցել <<Մասունքներ….. ծանոթ և անծանոթ Պալյանները>> խորագիրը կրող Պալյան ճարտարապետական գերդաստանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը, նվիրված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ցուցահանդեսի բացումից առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում ունեցած ավանդի համար մի խումբ մասնագետների պարգևատրել է <<Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար>>, <<Տրդատ ճարտարապետ>> և <<Մոմիկ ճարտարապետ>> ոսկե մեդալներով և քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով: