ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


23.09.2015

Հրաժեշտի հանդիպում քաղաքաշինության նախարարությունում

Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին համատեղ աշխատանքի համար, նախարարն ընդգծել է երկու երկրների միջև  քաղաքաշինության բնագավառում  համագործակցության կարևորությունը և շարունակականությունը:
 Դեսպան Ռեիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ անցած  տարիների ընթացքում ոլորտում համագործակցության համար՝ որոնք նպաստավոր են եղել հայ-իրանական կապերի համատեքստում: Նա նշել է, որ Հայաստանը և Իրանը բազում ընդհանրություններ ունեցող երկրներ են, որոնց բարեկամությունը  դարերի պատմություն  ունի՝ սիրով Իրանում  հյուրընկալելու պատրաստակամություն հայտնելով:

Ն. Սարգսյանն անդրադարձել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը՝  հատկապես առանձնացնելով շինարարական նոր տեխնոլոգիաների և սեյսմակայուն շինարարության ուղղությունները:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին նույնպես կարևորել է  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով նախարար Նարեկ Սարգսյանին բարի կամքի, ջերմ վերաբերմունքի  և  սերտ համագործակցության համար: