ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.09.2015

Ներդրումային ծրագրերը կնպաստեն շինարարության ոլորտի աշխուժացմանը

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջիկա ամիսներին իրականացվելիք խնդիրների ցանկում կարևորել է հոկտեմբերի 5-ին՝ Ճարտարապետի միջազգային օրվա շրջանակում նախարարության ծրագրերն ու միջոցառումները, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի 25-ամյա հոբելյանը՝ այդ համատեքստում հանձնարարություններ տալով համապատասխան ստորաբաժանումներին:

Նա անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների, այդ թվում նաև՝ օրենսդրական նախաձեռնությունների (ճարտարապետական գործունեության, Երևանի Փոքր կենտրոնի մասին, վաստակավոր շինարարի կոչման վերաբերյալ օրենքներ) ընթացքին, ինչպես նաև՝ ԱԳՆ նոր շենքի շինարարության ավարտին և աղետի գոտում նախարարության կողմից իրականացվող գործընթացներին՝ շեշտելով վերջիններս խոստացված ժամկետում ավարտին հասցնելու կարևորությունը:
Նա հանձնարարել է նախարարի տեղակալներին աղետի գոտում գտնվող չօգտագործվող արտադրական շենքերի հաշվառում կատարել, որոնք կարող են լուրջ բազա հանդիսանալ տվյալ տարածքներում մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար:

Նա միաժամանակ հանձնարարել է նախարարի խորհրդական Ա. Սարգսյանին՝  մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համաձայնագրի նախագիծ, որով հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ ևս հնարավորություն կունենան միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերի նկատմամբ հասարակական փորձաքննություն իրականացնել:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև <<Հին Երևան>> և <<Ֆիրդուսի>> քաղաքաշինական ծրագրերին, հույս հայտնելով, որ խնդրո առարկա ներդրումային  ծրագրերի սկիզբը լուրջ խթան կարող է դառնալ հանրապետությունում շինարարության տեմպերի աճի առումով: