ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


15.09.2015

Բացվեց Մուսալեռան հերոսամարտի 100 ամյակին նվիրված ցուցահանդես

Սեպտեմբերի 15-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության Ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում կայացավ Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի (հեղինակ` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) նախագծերի, էսքիզների, լուսանկարների ցուցադրության բացումը՝ «Մեկ աշխատանքի ցուցահանդես» խորագրի ներքո: Միաժամանակ բացվեց մուսալեռցի ճարտարապետ Վրեժ Թասլակյանի գեղանկարչական ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:


Զույգ ցուցահանդեսներին բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշելով, որ Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը, գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայ մեծ ճարտարապետ Ռ. Իսրայելյանի աշխատանքին:

Ելույթ ունեցավ նաև Մուսալեռ Հայրենակցական Միության Կենտրոնական վարչության նախագահ Կամո Տեր Պետրոսյանը` կարևորելով Մուսալեռան հերոսամարտի դերն ու կարևորությունը: