ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


14.09.2015

Վարպետաց դաս՝ մատչելի միջավայր բոլորի համար

"ACCESSIBLE ENVIRONMENT FOR EVERYONE" MASTER CLASS

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրավերով այսօր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպեց և <<Մատչելի միջավայր բոլորի համար>> թեմայով դասախոսություն կարդաց ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող հայ ճանաչված ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, ով մասնագիտացել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները քաղաքաշինության բնագավառում կիրառելի դարձնելու հիմնահարցերին:

Դասախոսությանը հրավիրված էին և մասնակցում էին պետական կառույցներում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող մասնագետներ, Երևանի գլխավոր ճարտարապետը,  երիտասարդ ճարտարապետներ, մասնագիտական բուհի ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև՝ <<Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք>>, <<Ունիսոն>>, <<Փյունիկ>> հասարակական կազմակերպությունների ղեկավարները, ովքեր գործունեություն են ծավալում հենց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման և լուծման համատեքստում:


Բանախոսը մասնագիտական լսարանի առջև ներկայացրեց ԱՄՆ-ում քաղաքաշինության ոլորտում մատչելի միջավայր ձևավորելուն ուղղված հաջողությունները, որոնք սկիզբ են առել անցյալ դարի 80-ականներից՝ փուլ առ փուլ զարգանալով և կատարելագործվելով:


Հանդիպումն անցավ բավական արդյունավետ, իսկ ակտիվ հարցուպատասխանի ընթացքում Ա. Ալաջաջյանը սպառիչ կերպով պատասխանեց մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
Հանդիպման ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելի համարեց Արամ Ալաջաջյանի՝ մասնագիտական փորձառությունը մեզ հետ կիսելու պատրաստակամությունը, նշելով, որ նման հանդիպումներն անհրաժեշտ է շարունակական դարձնել:


Նա միաժամանակ առաջարկեց հանդիպման մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ խնդրո առարկայի վերաբերյալ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության պայմանագիր ստորագրել միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերը իրենց կողմից հասարակական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: