ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.09.2015

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը շնորհավորել է ապագա ճարտարապետներին և շինարարներին

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը այցելել է Մանուկ Աբեղյանի անվան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հենակետային ավագ դպրոց, շնորհավորել դպրոցի սաներին՝ մաղթելով հաջողություններ իրենց ընտրած մասնագիտություններում:

Տասնամյակների պատմություն ունեցող դպրոցում տոնական տրամադրությամբ համակված՝ արդեն իսկ ճարտարապետի, շինարարի և դիզայների մասնագիտություններ ընտրած պատանիներն ու աղջիկները, նրանց ծնողները, ուսուցչական կազմը, քաղաքաշինության նախարարության պատվիրակության և ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանիի մասնակցությամբ հանդիսավորությամբ նշել են գիտելիքի օրը:

Դիմելով ապագա ճարտարապետներին և շինարարներին՝ նախարարը հիշեցրել է հռոմեական կայսրության ճարտարապետ Վիտրուվիի պատգամը՝ <<Կառուցեք գեղեցիկ, հուսալի և օգտակար: Գեղեցկության մեջ կասկած չկա՝ նայեք ինքներդ ձեզ և կառուցեք ինչպիսին դուք եք, հուսալիության մեջ նույնպես՝ նայեք ձեր ծնողներին և եղեք այնպիսին, ինչպես նրանք են ձեր նկատմամբ, ինչ վերաբերում է օգտակարությանը , ապա դա ձեր առջևում է, կառուցեք այնպես, որ  օգտակար լինեք ձեր երկրին, ձեր քաղաքին ու միջավայրին: Այն մասնագիտությունները, որ դուք այստեղ կստանաք, չափազանց պատասխանատու, գայթակղիչ ու գեղեցիկ են:
 Ձեզ բարի երթ>>: