ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


20.08.2015

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաստատել է «Տարվա նախագիծ և կառույց» ամենամյա մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման կարգը

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ցուցահանդես «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագրով:

Մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է` մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ։ Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ։

Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված աշխատանքների ուսումնասիրությունից և գնահատումից հետո որոշվելու են հաղթող-մրցանակակիրները, իսկ գլխավոր մրցանակի արժանացած աշխատանքի հեղինակ մասնակցին կամ մասնակիցներին տրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ:


Տեղեկացնենք, որ մրցույթ-ցուցահանդեսը կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` 2015 թվականի նոյեմբերի 20-ը։

Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև մասնակցության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական www.minurban.am կայքում: