ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.08.2015

Հեշտանում է շինարարության գործընթացը

Այսօր կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարի տեղակալը նշել է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ավարտված շինարարության փաստագրման, ոլորտը կարգավորող օրենսդրության հստակեցման և պարզեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես` համաձայն նախագծի սահմանվում է, որ ավարտված շինարարության ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը, բացառությամբ հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ դասակարգում ունեցող օբյեկտների:

Այս գործընթացն ապակենտրոնացվում է և դառնում ավելի թափանցիկ ու մատչելի, քանի որ դրանով զբաղվելու է հենց շինարարական օբյեկտի ամենաշահագրգիռ կողմը` կառուցապատողը,- իր խոսքը եզրափակել է փոխնախարար Ա. Բադալյանը:

Վարչապետի դիտարկմամբ այս որոշման շնորհիվ հեշտանում է շինարարության գործընթացը և զերծ մնում արհեստական խոչընդոտներից: