ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.08.2015

Գևորգ Թամանյանի և Էդմոն Տիգրանյանի ջերմուկյան շենքերը շուտով հանրությանը ճանաչելի կլինեն

Դեռևս մայիսի սկզբին ընթացք տալով քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում մասնագետների բարձրացրած՝ հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակման և ճանաչելիության խնդրին, նախարար Նարեկ Սարգսյանը հանձնարարել էր նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառեր շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանի ներկայացրած տեղեկանքի համատեքստում՝ ճարտարապետներ Գևորգ Թամանյանի և Էդմոն Տիգրանյանի՝ 1950-60-ականներին Ջերմուկ առողջարանային քաղաքում կառուցված չորս հիշարժան շենքերի (Գ. Թամանյանի նախագծած <<Ըմպելասրահը>>, նախկինում՝ առողջարանային համալիրներ, այսօր՝ <<Արմենիա>> և <<Օլիմպիա>> հյուրանոցները, Էդ. Տիգրանյանի հեղինակած առողջարանի շենքը՝ ներկայում՝ <<Թուրիս>> հյուրանոց) վերաբերյալ աշխատանքային խումբն արդեն իսկ տեղում լինելով համապատասխան առաջարկներ ներկայացրել է:

Այժմ նախարարության կողմից  ձևավորվում են արձանագրությունների շաբլոնները, որոնք առաջիկայում կպատվիրվեն:

Վերը նշված հուշարձան շենքերի վրա անհրաժեշտ տեղեկատվական- ճանաչողական արձանագրությունները կփորագրվեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: