ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Մշակվում են համայնքների գլխավոր հատակագծերը

2012 թվականի փետրվարի 27-ին նախարար Վարդան Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ գյուղական եւ քաղաքային համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի նախագծերի քննարկումը:
Խորհուրդը քննարկել է
1. Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
2. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը,
3. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
4. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Գ-1, Գ-Կենտրոն, Գ-2 եւ Գ-3 թաղամասերին հարող տարածքի 4.1 հա հատվածի գոտիավորման նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը,
5. Արմավիրի մարզի Մերձավան գյուղական համայնքի գլխավոր հատակագծի նախագիծը,
6. Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը,
7. Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը,
8. Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծման առաջադրանքի նախագիծը,
9. Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի քաղաքաշինական գոտեւորման նախագծերի առաջադրանքի նախագիծը,
10. Այլ Հարցեր:
Հանձնաժողովի անդամները հավանություն են տվել Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական, Շիրակի մարզի Մարալիկ եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի եզրակացություններին, իսկ համայնքների ղեկավարներին հանձնարարվել է նախագծերը ներկայացնել ավագանու քննարկմանը:
Արմավիրի մարզի Մերձավան, Կոտայքի մարզի Ձորաղբյուր եւ Քանաքեռավան գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերի քննարկումից հետո որոշվել է նախագծերի քննարկումը հետաձգել` ճշգրտել բարձրավոլտ էլեկտրագծերի անվտանգության եւ հուշարձանների պահպանական գոտիները եւ լրամշակել:
Որոշվել է Արարատի մարզի Վեդի եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքների լրամշակված առաջադրանքները տրամադրել համայնքների ղեկավարներին` աշխատանքների գնումն ապահովելու համար:
Ներկայացվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի երկու հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին ավագանու որոշում, որն արդեն ամրագրված է համայնքի հաստատված գլխավոր հատակագծում: