ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


16.07.2015

ՀՀ քաղաքաշինության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
 
Քաղաքաշինության նախարարը  շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ:

Ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության  նախարարության ծրագրային առաջնահերթությունները, նախարար Ն. Սարգսյանն   անդրադարձել է  Հայաստան-Ճապոնիա համագործակցության   հնարավորություններին՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով երկու երկրների համար կարևորություն ներկայացնող՝ սեյսմակայուն շինարարության ոլորտը, ուր Ճապոնիան նորագույն  տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել: <<Ես Հայաստան-Ճապոնիա գործակցության շատ կոնկրետ դաշտ եմ տեսնում, մասնավորաբար, Հայաստանը  հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի տեսակներով, հատկապես` շինարարության արտադրանքի համար ջերմամեկուսիչ նյութերով, և ճապոնական տեխնոլոգիաների կիրառմամբ երկուստեք  փոխշահավետ ծրագրեր կարելի է իրականացնել>>, ասել է Ն. Սարգսյանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ առաջարկելով երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստել:  
Հանդիպման ավարտին վերստին շեշտելով  հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին նվիրել է <<Եղեռն եղեռնից հետո>> վերնագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմը: