ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.07.2015

Կոնդեցիների հետ պայմանագրերի կնքումը՝ օգոստոսին կսկսվի

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարը հերթական անգամ հանդիպել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը և  «Դվին» հյուրանոցի հարևանությամբ կոնդեցիների շենքի շինարարությունն իրականացնող «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում կոնդեցիներին ներկայացվել է այս փուլում իրականացվելիք քայլերի ժամանակացույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 1-ից սկսել բնակիչների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:
Իրականացվող քայլերի վերաբերյալ բնակիչների լիարժեք իրազեկվածությունն ապահովելու համար քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկել է նման մի քննարկում էլ ունենալ հուլիսի վերջին՝ հանձնարարելով քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին:

Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ «Ի-ԷՄ-Էս» կազմակերպության ֆինանսավորմամբ: Մարտ ամսին սկսված շենքի շինարարությունն արդեն բավական առաջ է գնացել: Գործընթացը համակարգում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: