Վանաձորում ներկայացվել են լանդշաֆտների պահպանման, կառավարման և պլանավորման հետ կապված խնդիրները
Օրերս Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել հանդիպում նախարարության, Լոռու մարզպետարանի և մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարների ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են մարզի համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման, քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակմանն առնչվող, ինչպես նաև Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործմանն ուղղված միջոցառումների մեկնաբանման վերաբերյալ խնդիրները:
Նախարարության ներկայացուցիչները անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման կարգին և փաստաթղթերի հաստատմանը, որոնց նպատակը քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի հետևողական բարելավման, կառուցապատման ընթացակարգերի հետագա կանոնակարգումն ու պարզեցումն է:
Կարևորելով ժամանակակից լանդշաֆտների վրա ազդող ուժեղ ճնշումները և լանդշաֆտի պահպանման, կառավարման և պլանավորման հետ կապված բազմաթիվ խնդիրները, Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործմանն ուղղված միջոցառումների համատեքստում նախարարության պաշտոնյաները համայնքների ղեկավարներին ծանոթացրել են Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի դրույթների կիրառումանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացին:
Անդրադարձ է եղել նաև համայնքներում բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգների կիրառմանն ու արձանագրած արդյունքներին, կատալոգների՝ մարզում լայն կիրառություն չգտնելու պատճառներին, ինչպես նաև՝ քաղաքաշինական այլ հիմնահարցերի:
