ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.07.2015

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի այցը Լոռու մարզ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ մեկնարկել է քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ կառուցվող Վանաձորի բժշկական համալիրից, ուր նախարարը Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետի և համալիրի ճարտարապետների հետ շրջայց է կատարել ծանոթանալով սեյսմակայուն իրականացմամբ շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և մարզպետարանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ աշխատանքները կատարվում են բարձր որակով և նախատեսված ժամկետում համալիրը շահագործման կհանձնվի:

Նախարարն այցելել է նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավան, շրջայց կատարել և ծանոթացել բնակիչների կողմից բարձրացված՝ բնակարանների սեփականաշնորհման կամ այլընտրանքային տարբերակով խնդրին լուծում տալու վերաբերյալ հարցերին:

Ավանի բնակիչների խնդիրը օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցել է տնակային ավանում կատարված շրջայցին և մարզպետարանում կայացած խորհրդակցությանը՝ իր բարձրացրած հարցի քննարկման մասով:

Մինչ խորհրդակցությունը Ն. Սարգսյանը հանդիպել և զրուցել է մարզպետարանի բակում հավաքված՝ բնակապահովման խնդիրներ ունեցող բնակիչների հետ, պատասխանել նրանց, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին հուզող հարցերին:

Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետերը,  անդրադարձ է եղել Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքների և գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման, վթարային շենքերի ուժեղացման, կիսակառույցներն ավարտին հասցնելու միջոցով տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման, ինչպես նաև՝ մարզի քաղաքաշինական զարգացման հիմնահարցերին: