ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


06.06.2015

Շարունակվում են քաղաքաշինության նախարարության աշխատակիցների մարզային այցելությունները

Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի, բնակելի տների և Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգի վերաբերյալ մատչելի տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով նախարարության պատասխանատուները Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզպետի, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների և մարզպետարանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ համայնքների ղեկավարները ներկայացրել են այն խնդիրները, որոնց հանդիպում են համայնքի բնակիչները կառուցապատման, շինթույլտվությունների ստացման, նախագծերի ձեռքբերման, ինչպես նաև լիցենզավորված կազմակերպությունների հետ շինարարություն իրականացնելու նպատակով պայմանագրերի կնքման ընթացքում: Նրանք ներկայացրել են նաև կառուցապատման ընթացակարգերի, շինթույլտվությունների ժամկետների,  շինարարության ընթացքում նախագծային շեղումների և համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքում առաջացած ու առաջացող խնդիրները:  

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները տվել են սպառիչ պատասխան՝ ներկայացրնելով այն օրենսդրական փոփոխությունները որոնք այսօր արդեն իսկ կատարվում են կառուցապատման գործընթացի դյուրացման նպատակով:

Համայնքների ղեկավարներին մեկ անգամ ևս ներկայացվել են բնակելի տների և Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերն և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը: Միաժամանակ՝ հստակեցվել են կատալոգներից օգտվելու բոլոր առավելությունները՝ մասնավորաբար անվճար նախագծերի և շինթույլտվության տրամադրում, հեշտացված շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների տեքստային և պատկերային նկարագրությամբ ձեռնարկի տրամադրում, կառուցապաման խոշորացված հաշվարկ և այլն: