ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


01.06.2015

Ճարտարապետության ազգային թանգարանում ներկայացվեցին Ֆրանսիացի նկարիչ Ժակ Սերժեֆֆի աշխատանքները

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում կայացավ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Ժակ Սերժեֆֆի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին նկարիչ Ժակ Սերժեֆֆը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և այլք:

Բացման խոսքով հանդես գալով՝ Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ արվեստագետի գործերը ինքնատիպ են ու յուրօրինակ, լավագույնս փաստում են հայ-ֆրանսիական բարեկամության մասին:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով ցուցահանդեսի հյուրերին, կազմակերպիչներին և նկարչին, նշել է. <<Ֆրանսիացի նկարիչ-քանդակագործի հայկական թեմաներով աշխատանքները խորհելու առիթ են տալիս, քանի որ առանձնահատուկ են՝ ներկայացված լինելով օտարերկրացու հայացքով: Դրանք տարբերվում են մեր արվեստագետների ստեղծած գործերից: Մենք ողջունում ենք մեր երկիրը բարեկամների աչքերով ներկայացնողներին և շնորհակալություն հայտնում նկարչին յուրօրինակ աշխատանքների համար>>:

Ի դեպ, Ժակ Սերժեֆֆի ինքնատիպ աշխատանքներից մեկը նախորդ տարի տեղ է գտել մշակույթի նախարարության հրատարակած՝ Հայաստանը օտար նկարիչների աչքերով բովանդակությամբ կատալոգի մեջ:

Ռուսական արմատներով ֆրանսիացի գեղանկարիչ Ժակ Սերժեֆֆը շնորհակալություն հայտնելով ներկաներին, նշել է, որ մի քանի անգամ Հայաստան այցելելով, տպավորվել է հայ մշակույթով և ճարտարապետությամբ՝ որոնք հետագայում հանձնել է թղթին ու կտավին:

Ժակ Սերժեֆֆը ծնվել է 1930թ. Կալվադոս դեպարտամենտում: Ուսանել է Փարիզի գեղարվեստի դպրոցում, նաև՝ Բուրժ քաղաքի Արվեստի ազգային դպրոցում: 1955-1957թթ. աշխատել է Ռոդենի և Բուրդելի աշակերտ՝ ֆրանսիացի նկարիչ Անրի Շառլիեի հետ: Հեղինակ է ավելի քան հարյուր քանդակների և կտավների: Հայաստան կատարած այցելություններից հետո վերադառնալով Ֆրանսիա, նա հիացմունքն առ Հայաստան վերարտադրել է իր պատկեր-ապրումների միջոցով՝ կտավին հանձնելով Զվարթնոցը, Նորավանքը, Տաթևը, հայկական խաչքարերը…

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, ներկայացված կլինեն հեղինակի՝ հիմնականում գեղանկարչական աշխատանքները:

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-ֆրանսիական ծրագրի շրջանակներում: