ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


22.05.2015

Քաղաքաշինության նախարարության աշխատակիցները` Շիրակի մարզում

ՀՀ մարզերում և համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման, Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման, համայնքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացների և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները Գյումրիում հանդիպել են  Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

Նախարարության աշխատակազմի ճարտարապետության և տարածական պլանավորման վարչությունների մասնագետները ներկայացրել են համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի, Հայաստանում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման գործընթացի, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգի վերաբերյալ տեղեկատվություն:
 Հանդիպման ընթացքում համայնքների ներկայացուցիչներ բարձրացրել են ապօրինի կառուցապատման հետևանքով ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների յուրացման, բնակելի կառուցապատման օբյեկտների օրինակելի նախագծերի կիրառելիության, ընտրված օբյեկտի ծավալահատակագծային լուծումներում կոնստրուկտիվ փոփոխություններ նախատեսելու հնարավորությունների և այլ հարցեր:

Նախարարության աշխատակիցները պատասխանել են հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին և պարզաբանումներ տվել, միաժամանակ  ներկայացնելով նաև Լանդշաֆտի մրցանակի, մրցույթի գործընթացի և մասնակցության պայմանների վերաբերյալ դրույթները: