ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


26.05.2015

«Եղեռն Եղեռնից հետո». գիրք ալբոմ՝ 75 քարտեզներով

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմը, որի հրատարակությունը իրականացվում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) կողմից՝ ՀՀ քաղաքաշինության և մշակույթի նախարարությունների և «Մոնարխ» ընկերության հովանավորությամբ, շուտով պատրաստ կլինի:

Գրքի էլեկտրոնային տարբերակն արդեն իսկ պատրաստ է և վկայում է կատարված հսկայածավալ աշխատանքի մասին:

Փաստական առատ և արժեքավոր նյութից զատ գրքում զետեղված են 75 քարտեզներ, որոնցից ցանկացածը աննախադեպ հարուստ տվյալներ է պարունակում:

Գիրքը նվիրվում է Հայոց հայրենիքում անհետացվող մշակույթի բեկորները գոնե թղթի վրա փրկել ջանացած Թորոս Թորամանյանի, Արամ Վրույրի, Հովսեփ Օրբելու, Ստեփան Լիսիցյանի, Աշխարհաբեկ Քալանթարի, Ժան-Միշել Թիերրիի, Պաոլո Կուենոյի, Արմեն Հախնազարյանի և մյուսների անմար հիշատակին: