ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.09.2012

Ասիական Զարգացման Բանկը առաջիկա 10 տարում Հայաստանում կներդնի 103 մլն դոլար

2012 թվականի փետրվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ընդունել է Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներին, որոնք ժամանել են <<Հայաստանում կոշտ թափոնների կառավարման բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրի>> իրականացման համար:
Ասիական Զարգացման Բանկը 2011 թվականի դեկտեմբերի 14-ին հաստատել է Հայաստանում կոշտ թափոնների կառավարման բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրի նախապատրաստման համար տեխնիկական աջակցության ծրագիր` 700 հազար դոլար արժողությամբ եւ հայտարարել մրցույթ խորհրդատու ընտրելու համար, որի ժամկետը ավարտվել է 2012 թվականի հունվարի 27-ին:
Ծրագրի համակարգող Դրազեն Կուչանը տեղեկացրել է, որ տեխնիկական աջակցության ծրագրով նախատեսվում է մինչեւ 2012 թվականի հուլիսը մշակել հանրապետությունում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարություն: Մոտակա 10 տարվա ընթացքում բանկը կաջակցի ներդրումային բազմափուլ ծրագրի իրականացմանը` 103 մլն դոլար արժողությամբ, առաջին հերթին Սևանա լճի ավազանում և Արարատի մարզում:
Նախարարը ողջունել է Ասիական Զարգացման Բանկի որոշումը եւ ընդգծել բնագավառում ազգային ռազմավարության մշակման արդիականությունը, կարեւոր համարելով Սեւանա լճի ավազանում աղբահանության ժամանակակից համակարգի ստեղծման ներդրումային ծրագիր իրականացնելու առաջնահերթությունը:
Վ. Վարդանյանը հայտնել է, որ նախարարության կանոնադրական խնդիր է Հայստանում ժամանակակից նորմերին համապատասխանող աղբավայրերի ստեղծման ծրագրերի մշակումը եւ առաջարկել տախնիկական աջակցության առաջադրանքում նախատեսել Հայաստանում միջհամայնքային (տարածաշրջանային) նոր աղբավայրերի, աղբի տեսակավորման եւ վերամշակման ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մշակում` անհրաժեշտ ֆինանսական ներդրումների հաշվարկներով:
Ծրագրի համակարգող մարմին է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, իսկ կատարող մարմին` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նախատեսվում է ծրագրի իրականացման հարցերը քննարկել Էկոնոմիկայի, ֆինանսների եւ տարածքային կառավարման նախարարների հետ:
Նախարարը հույս է հայտնել, որ քաղաքաշինության նախարարությունը իր իրավասության սահմաններում կաջակցի ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Հավելված