ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.05.2015

Կառավարությունը դպրոցների շենքերի սեյսմիկ անվտանգության ծրագրեր է մշակել

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը ընդունել է Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի պատվիրակությունների ներկայացուցիչներին, ովքեր ժամանել են <<տարածաշրջանում բնական աղետների նվազեցում>> թեմայով Հայաստանի հետ փորձի փոխանակման և ուսումնասիրության նպատակով:

Ողջունելով հյուրերին պարոն Ղուլարյանը նշել է, որ թեման շատ արդիական է, հատկապես` հրատապ է երկրաշարժի ժամանակ՝ դպրոցների անվտանգության հարցը. Նրա ներկայացմամբ՝ այսօր ՀՀ կառավարությունը համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ մշակել է տարբեր ծրագրեր, որոնք միտված են մոտ ապագայում բարելավելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը: Ընդ որում, ծրագրերն ուղղված են ոչ միայն դպրոցների վերակառուցմանն ու ամրացմանը, այլև՝ նոր դպրոցների կառուցմանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը ներկայացրել է Հայաստանում մինչև 1988 թ. Սպիտակի երկարաշարժը և դրանից հետո կառուցաված շենքերի սեյսմակայունության ապահովման չափանիշները, նշելով, որ երկրաշարժի հետևանքների վերացմանը զուգահեռ Հայաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել շենքերի սեյսմակայուն շինարարության իրականացման գործում: Ըստ՝ Զ. Խլղաթյանի՝ Հայաստանում բոլոր շենքերը կառուցվում են նորացված շինարարական նորմերի հանաձայն:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանի Հանրապետություն-Ասիական զարգացման բանկ՝ 2014-2018 թթ. համագործակցության ռազմավարության ծրագիրը: Ծրագրի նպատակներից մեկը քաղաքային կայուն զարգացումն է, որը նախատեսում է կայուն և բարենպաստ քաղաքային միջավայրի ձևավորում: Բանկի կողմից ընդունված փաստաթուղթը կոչվում է <<Աղետների ինտեգրված կառավարման գործառնական պլան>>, որի նպատակն է տնտեսության կայուն զարգացում ապահովելը, դպրոցները սեյսմակայուն դարձնելը: Բանկի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքների մեջ ներառված է դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը: 

Ղրղզստանի պատվիրակության անդամը ներկայացրել է իրենց երկրում դպրոցական շենքերի ամրացմանն ու սեյսմակայությությանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:

Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ստեղծում հետագա կապերի ամրապնդման և արդյունավետ համագործակցության համար: