ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


07.05.2015

Քաղաքաշինության նախարարն առաջարկում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:

Հարկ է նշել, որ շինարարության ոլորտը մեր օրերում լինելով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչման բացակայության պատճառով չուներ ոլորտի լավագույններին գնահատելու հնարավորություն:

Այս հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանը դեռևս 2014 թվականի օգոստոսին Շինարարի մասնագիտական տոնի հանդիսության ընթացքում էր բարձրացրել՝ կառավարության ղեկավարի ուշադրությունը հրավիրելով և առաջարկելով համապատասխան քայլեր ձեռնարկել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը վերականգնելու համար:

Առաջարկն այսօր արդեն քննարկվել է գործադիրի նիստում և հավանության արժանացել:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է շինարարության բնագավառում մեծ վաստակ, բարձր որակավորում ունեցող շինարարներին, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական ու այլ կազմակերպությունների աշխատողներին` բացառիկ արդյունավետ գործունեության, շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության ու ստեղծարար գործունեության մեծ վաստակի համար: