ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


19.03.2015

Հստակեցվում է կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման կարգը

Այսօր ՀՀ կառավարության նիստին քննարկվել է ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգի, ՀՀ-ում ըստ ռիսկայնության աստիճանի (կատեգորիաների) օբյեկտների և դրանց դասակարգման, կառուցապատման թույլտվությունների ձևաթղթերի վերաբերյալ որոշման նախագիծը:

Ինչպես նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որոշման նախագիծը նպատակ ունի հստակեցնել կառուցապատման նպատակով թույլտվության և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր, հնարավորիս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

Խնդրո առարկա որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, կառուցապատման ընթացակարգերի հետագա կանոնակարգման ու պարզեցման, ինչպես նաև՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշությամբ:

Նախագիծը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք որևէ կերպ չեն վտանգի կառուցապատվող միջավայրի անվտանգությունը, կայունությունն ու հուսալիությունը: