ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.03.2015

Համաձայնագիր՝ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի միջև

ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև երկարամյա փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով այսօր նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը և հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Գրեգ Ֆոստերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:     

ՀՖՀԱ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում բնակարանային աղքատության վերացմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կարողությունների զարգացմանը, ՀՀ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը:

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը նշել է, որ ստորագրվող համաձայնագիրն էլ ավելի կնպաստի երկուստեք փոխշահավետ գործունեություն ծավալելուն: Նա նշել է, որ ՀՀ անկախության հռչակումից հետո բազմաթիվ այլ հիմնախնդիրների շարքում կառավարության առջև ծառացել են նաև անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման և բնակարանային ֆոնդի անվտանգ շահագործման խնդիրները: Դրանք հիմնականում պայմանավորված են եղել մի քանի գործոններով՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացմամբ, Ադրբեջանից փախստականների ներհոսքով, սողանքային երևույթների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ և այլն:

Ա. Ղուլարյանն իր խոսքում նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև: Փոխնախարարը կարևորել է, որ համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի բնակարանային ոլորտում համագործակցության համար:

Պարոն Գրեգ Ֆոստերը շնորհակալություն հայտնելով նախարարության ներկայացուցիչներին, Հայաստանում իրենց կազմակերպությանը աջակցելու և համագործակցելու համար, նշել է, որ միայն այս տարի Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակը պլանավորել է բարելավել ավելի քան 500.000 մարդու բնակարանային պայմաններ՝ այս համատեքստում պատրաստակամություն հայտնելով իրենց ծրագրի շրջանակներում օգնելու և աջակցելու Հայաստանին: