ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.03.2015

Իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 15-ին ժամը 15-ին կկայանա իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի ցուցահանդեսի բացումը  (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3):

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լևոն Կյուրեղյանի թոռը` իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզան:

Ոչ միայն իտալահայ ճարտարապետը, այլև նրա աշխատանքները հայ հանրությանը քիչ են հայտնի, որի պատճառներից մեկը 20-րդ դարասկզբին հայերի Ցեղասպանությունն էր, որի հետևանքով հայերը սփռվեցին աշխարհով մեկ:

Լևոն Կյուրեղյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն նախապես զգալով ապրիլյան ողբերգությունը, տեղափոխվել է Իտալիա: Նա նախագծել և կառուցել է բազմաթիվ շենքեր Բուլղարիայում, Թուրքիայում, Իտալիայում: Տիրապետել է քարի, փայտի ճարտարապետությանը, կառուցել է մենատներ, պալատներ, թատրոն, մատուռ, հասարակական շենքեր, եկեղեցի, դպրոց և այլ բազմապիսի շինվածքներ: Նա եղել է, ոչ միայն նախագծող ճարտարապետ, այլև հետազոտող և տեսաբան:

Ցուցադրությունը նպատակ ունի հայ հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ճարտարապետ-մտավորականի ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է: