ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


05.03.2015

Աշխատաժողով` նվիրված ՀՀ-ում քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ուղեցույցի կիրառման հնարավորություններին

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում (հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3) մարտի 6-ին կկայանա «Քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ուղեցույցը և դրա կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով աշխատաժողով:
Աշխատաժողովի ընթացքում, որը հիմնված է ՄԱԿ-Հաբիթաթի կողմից մշակված քաղաքային և տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների վրա, զեկույցով հանդես կգան ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք:
Աշխատաժողովի ընթացքում ապահովվելու է հայերեն և անգլերեն համաժամանակյա թարգմանություն: