ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


03.03.2015

Կոնդեցիների շենքի շինարարությունը կտևի մեկուկես տարի

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել <<Դվին>> հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին:

Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության գործընթաց, բնակելի համալիրի նախագծերի ներկայացում Երևանի քաղաքապետարան և քաղաքացիների հետ պայմանագրերի կնքում: Նախարարը հանձնարարել է քաղշիննախարարության պատասխանատուներին՝ հետևել կոնդեցիների բնակապահովման ծրագրի գործընթացին, ինչպես նաև՝ բնակիչների վարձավճարների ժամանակին ապահովմանը:

Հիշեցնենք` Կոնդի հարյուրից ավելի բնակիչների տները թաղամասի վերակառուցման համատեքստում 2007 թվականին ճանաչվել էր պետական գերակա շահ, տարածքը վաճառվել էր, սակայն նրանց բնակարանային հարցը չէր լուծվել: Եվ միայն 2014 թվականին ՀՀ նախագահի՝ ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականից հետո մշակվեցին խնդրի լուծման մեխանիզմները: ՀՀ վարչապետի մոտ կայացած բազմաթիվ քննարկումների և կոնդեցիների հետ՝ նախարար Նարեկ Սարգսյանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ կիսակառույցի շինարարությունն իրականացվելու է՝ <<Ի-ԷՄ-Էս>> կազմակերպության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատվությամբ:

Այսօր շինհրապարակում քաղաքաշինության նախարարը կոնդեցիներին տեղեկացրել է նաև շինարարության ժամկետների մասին, նշելով, որ այն կտևի 1.5 տարի, հավելելով, որ հաջորդ հանդիպմանն արդեն կտրվի շինարարության մեկնարկը և կներկայացվի աշխատանքների հստակ ժամանակացույցը: