ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


18.02.2015

<<Հայկական տուն-Հայկական գյուղ>> նախագիծը՝ ուսանողների մասնակցությամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015-ին կմեկնարկի <<Հայկական տուն-Հայկական գյուղ>> պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, <<Մոնարխ>> ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ:
Այս համատեքստում նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և Սերգեյ Համբարձումյանը այցելել են Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարան՝ հանդիպել դասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ:
Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ  տարրերի (թոնիր, մառան և այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաև՝ կոնկրետ բնակավայրի կամ՝ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը: