ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


09.02.2015

Գորիսը `որպես «Խելացի Քաղաք»

UNITED SMART CITIES:
Launching National Workshop on Smart City Goris:
Smart urban solutions for transition and developing countries
Smart City Concept in Goris City, Syunik Region

 

Գորիսում 2015 թվականի փետրվարի 9-12 տեղի կունենա ազգային սեմինար` նվիրված «Խելացի քաղաք» նախաձեռնությանը: Աշխատաժողովի մասնակիցները կքննարկեն «Խելացի քաղաք»-ի հայեցակարգը, մարտահրավերները, նախաձեռնությունները, գործունեությունը, նպատակները և ակնկալվող արդյունքները:
Առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող և զարգացող երկրներում` հմտությունների և քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխգործակցության և կարողությունների հզորացման միջոցով:
ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք: 
ՀՀ Քաղաքաշինության նախարարության, Գորիսի քաղաքապետարանի, ՄԱԿ ԵՏՀ-ի, UNDP-ի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի ազգային գրասենյակի հետ համտեղ կմշակեն Գորիսի «Խելացի քաղաքի» հիմնական ցուցանիշնեը, համագործակցելով նախագծի հիմնական գործընկերների հետ: «Խելացի Քաղաք» նախաձեռնության մեկնարկը Գորիսում կսկսվի նախնական գնահատմամբ, որը կիրականացվի ՄԱԿ-ի ԵՏՀ փորձագետների միջոցով:
Ծրագրի փորձագետները, համագործակցելով տեղական իշխանությունների և գործընկերների հետ կկատարեն տվյալների հավաքագրում և կպատրաստեն Գորիս քաղաքի նկարագիրը: Ծրագրի շրջանակներում Գորիսում նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կիրականացվեն ազգային, տեղակական և միջազգային կառույցների մասնակցությամբ: 
Ինչ ասել է՝ «Խելացի քաղաք»: Դա մի քաղաք է, որը կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը և աղտոտող արտանետումների մակարդակը: Այն աջակցում է կանաչ, առողջ, խելացի ու կայուն մարդկային բնակավայրերի ստեղծմանը, խթանում է ներդրումների իրականացմանը տարբեր ոլորտներում և արդյունավետորեն կառավարում է առկա ֆինանսական ռեսուրսները: Աջակցում է քաղաքային հողերի կայուն կառավարմանը: 
«Խելացի քաղաքներ» նախաձեռնության նպատակն է նախագծի շրջանակներում աջակցել պետական և տեղական իշխանություններին՝ մշակելու և իրականացնելու պետական և տեղական քաղաքականություն՝ կայուն քաղաքաշինական զարգացման համար: