ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


21.01.2015

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:
Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:
2014 թվականի օգոստոսին երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները  ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայնել հաշտության համաձայնագիր կնքելու համար:
2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր` որի արդյունքում <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից (հայցապահանջներից):