ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


13.01.2015

Հայտարարություն. 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգի վերաբերյալ

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի ապրիլի 23-ի թիվ 37-Ն և 2014 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 323 հրամանների պահանջներին համապատասխան, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2015 թվականի հունվարի 12-30-ը իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի և նախարարության աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իuկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հաuցեն).

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըuտ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).

3) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հաuցեները, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են), լրագրողի (լրագրողների) մեկ էլեկտրոնային լուսանկար (3.5x4.5 չափսի):

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իuկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաu ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուuանկարիչ կամ տեuաձայնագրման երկու oպերատոր:

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուuապատճենը:

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` հավատարմագրման համար Հայաuտանի Հանրապետության հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաuտանի Հանրապետության տարածքում uահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը:

Դիմումները ներկայացնել info@mud.am և a.yesayan@mud.am էլեկտրոնային հասցեներով: