ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
Թեժ գիծ
(+374 011) 62-17-69

Հարցազրույցներ
Նորություններ
Հայտարարություններ

Հետադարձ կապ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու`  Հեղինե Մուսայելյան info@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-12
Ֆաքս` +374 11 62-17-34

Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ` Խաչատուր Ղալթախչյան kh.ghaltakhchyan@minurban.am
Հեռ.` +374 11 62-17-37


29.12.2014

Զինվորի հանդեպ ամենօրյա ուշադրությունը բոլորիս պարտքն է

         ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, երեկ այցելել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետերից մեկը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանը պահող դիրքապահ զինվորներին իր և քաղաքաշինության նախարարության աշխատակիցների անունից շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:

        Քաղաքաշինության նախարարը շնորհավորել է սահմանապահ զինվորներին՝ ցանկանալով նրանց անվտանգ ծառայություն, արիություն և կամային բարձր հատկանիշներ, անհրաժեշտության դեպքում էլ՝ մշտապես զգոն լինելով՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու և դիմակայելու պատրաստակամություն:
       Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և հրամանատար Օնիկ Գասպարյանի հետ նախարար Սարգսյանը եղել է դիրքապահ զինվորների գետնատնակում, ծանոթացել նրանց խոհանոցին, կենցաղային պայմաններին, անցել է հենակետի շուրջ փորված խրամատով ու խրամուղիներով, ուսումնասիրել դիրքերի տեղաբաշխումը՝ զինվորի հանդեպ ամենօրյա ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը:

      Նարեկ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանի վրա, մեր դիրքերն ամուր պահող զինվորներին և սպաներին՝ մաղթել է բարի ծառայություն՝ նշելով, որ այսօր նրանք հայրենիքի պաշտպանության սրբազան գործն են կատարում՝ որպես իսկական ժառանգորդը բոլոր ժամանակների հայ հերոսների:
Ավելացնենք, որ մինչ առաջնագծում հայ զինվորներին և սպաներին հանդիպելը և շնորհավորելը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելով մարզում առկա քաղաքաշինական խնդիրներն ու հիմնահարցերը, դրանց հնարավոր լուծումները: